
Ինչու՞ Հայաստանը
Հայաստանը զարգացող շուկա է: Այն կորելացված չէ արտաքին ֆինանսական աշխարհի հետ, ունի հաստատուն ՀՆԱ աճ և կայուն արժույթ:
Անցումային վաղ փուլին բնորոշ այլ երկրների նման, Հայաստանի ընկերությունների հաշվեկշռում ակտիվները թերգնահատված են:
Շուկան կարգավորվում է ժամանակակից և խիստ ընթացակարգերով: ՙNasdaq-OMX Group՚-ը հանդիսանում է Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականատերը:
Հայաստանում գործում է արտոնյալ հարկային ռեժիմ արժեթղթերից ստացվող եկամուտների նկատմամբ:
Ինչու՞ Կասկադ Ինվեստմենտսը
Մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ֆինանսական ծառայություններ մեր բոլոր հաճախորդներին` Հայաստանից և արտերկրից:
Հաճախորդների թվով մենք ներդրումային ծառայությունների ոլորտի առաջատարն ենք: Մենք միակն ենք, որ մեր հաճախորդներին առաջարկում ենք հաշիվներին հետևելու արդի on-line համակարգ:
Մենք ունենք բորսայական, արտաբորսայական և մասնավոր գործարքների կատարման հարուստ փորձ:
Ինչու՞ միջազգային ներդրումներ մեր միջոցով
Կասկադ Ինվեստմենտսն ունի աշխարհի շատ երկրներում գործարքներ կատարելու հնարավորություն իր գործընկեր կազմակերպությունների ցանցի միջոցով, ներառյալ՝ Morgan Stanley Smith Barney, Saxo Bank, Auerbach & Grayson, Renaissance Capital և Alfa Bank:
Հայաստանում գործում է արտոնյալ հարկային ռեժիմ արժեթղթերից ստացվող եկամուտների նկատմամբ:
Մեր միջոցով հաճախորդները կարող են օգտվել միջազգայնորեն ճանաչված մեր գործընկերների տեղեկատվական և վերլուծական հնարավորություններից: